Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ

Ազատության Azatutyun

Ադրբեջանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ախտահարման  հազար 99 նոր դեպք, դրանից մեկ օր առաջ գրանցվել է 2 հազար 21 նոր ախտահարում:  Ընդհանուր հաշվով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 271 հազար 834 մարդ,  նրանցից 242 հազար 293-ն արդեն բուժվել է: Անցած մեկ օրում COVID-19 հիվանդությունից մահացել է 34 մարդ, ինչը համարվում է ամենավատ ցուցանիշը 2021 թվականի մեկնարկից ի վեր: Ընդհամնուր հաշվով Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 3 հազար 711 բնակիչ:  Համավարակի ամբողջ ընթացքում Ադրբեջանում կատարվել է COVID-19-ի շուրջ 2 միլիոն 936 հազար ստուգում:  Ադրբեջանում բնակիչներին առաջարկում են Спутник V, Sinovak և AstraZeneca տեսակի վակցինաներ:  https://www.azatutyun.am/a/31187779.html #Լուրեր #Կորոնավիրուս