Կրեմլն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակով, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել

Ազատության Azatutyun

Կրեմլում անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին մարտական գործողություններով և կողմերին զսպվածության ու կրակի դադարեցման կոչ են անում: «Մենք խորապես անհանգստացած ենք  հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություններով: Կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները պահպանելու կոչ ենք անում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանը, մենք այդ մասին նաև հայտարարել ենք տարբեր մակարդակներում, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման ուղղությամբ՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ: Գիտեք, որ ինտենսիվ հեռախոսային շփումներ են եղել արտգործնախարար Լավրովի և Բաքվի ու Երևանի նրա գործընկերների միջև: Հետևաբար՝ կրկին զսպվածության կոչ ենք անում երկու կողմերին», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:       https://www.azatutyun.am/a/30725769.html #Լուրեր