Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել Մոսկվայում
Ազատության Azatutyun
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել Մոսկվայում` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, այսօր ասել է Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում:
«Արտգործնախարար Լավրովն ընդգծել է կրակը դադարեցնելու անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնել խաղաղ բնակչության շրջանում աճող զոհերի կապակցությամբ», - հաղորդում է ՏԱՍՍ-ը:
https://www.azatutyun.am/a/30876760.html
#Լուրեր