Վարչապետը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին

Ազատության Azatutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը հանդիպման ընթացքում նշել է. «Ուրախ եմ, որ Դուք կորոնավիրուսի պայմաններում և դրա հետևանքով ստեղծված իրավիճակում նույնպիսի ոգևորությամբ եք վերաբերվում Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Ձեր կողմից իրականացված նախկին ծրագրերը հաջողությամբ իրականացվում են, ինչն, իհարկե, ուրախալի է մեզ համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունն ավելի տեսանելի արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը»: Էռնեկյանն ասել է, որ հետևողականորեն շարունակելու է հայրենիքում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը և կարևորել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը: Վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։     https://www.azatutyun.am/a/30837993.html #Լուրեր