Պեսկով. «ՆԱՏՕ-ն միջամտել է կոնֆլիկտին, բայց դա չի ազդի մեր նպատակների վրա»

Ազատության Azatutyun

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստակայանի թղթակից Պավել Զարուբինի հետ զրույցում այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ն միջամտել է ուկրաինական հակամարտությանը, բայց դա չի ազդում Ռուսաստանի նպատակների վրա:  «ՆԱՏՕ-ն դե ֆակտո արդեն միջամտել է հակամարտությանը, բայց դա որևէ կերպ չի ազդի մեր բոլոր նպատակների և սպասելիքների վրա, այսինքն օպերացիան շարունակվում է և կհասցվի մինչև վերջ»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը: Պեսկովի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի օգնությունը Կիևին էապես բարդացնում է իրավիճակը, սակայն Ռուսաստանի կարողություններն ընձեռում են «հատուկ ռազմական օպերացիան» շարունակելու հնարավորություն: «Դա պահանջում է, թերևս, մեր այսպիսի ներքին տնտեսական և այլ մոբիլիզացում: Մի բան է Կիևի ռեժիմն, այլ բան է ՆԱՏՕ-ն»,- նշել է Պեսկովը: Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունն Ուկրաինային Մոսկվայի համար դառնում է լրացուցիչ բեռ, բայց Ռուսաստանն ի զորու է նաև այդ պայմաններում շարունակել գործողությունը: https://www.azatutyun.am/a/32085694.html

Source: azatutyun.am