Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ Ջոն Բոլթոն

Yerevan Daily

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է Հայ-ադրբեջանական հակամարտությանը: «Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ դա կորուստ է երկու ժողովուրդների, Ադրբեջանի և Հայաստանի համար»,- ասել է նա: Վերջինս պթարզաբանել է նաև՝ ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարում էր, թե ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու համար։ «Ես ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էի արձանագրում, երբ երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում։ Դա ժամանակահատված է՝ տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք փակուղում են, արդյոք հնարավորություն ունեն փակուղուց դուրս գալու։ Նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան, իմ այցից հետո մեկ տարվա ընթացքում դա այդպես չաշխատեց և հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով»,- հայտարարել է Բոլթոնը: Բոլոնն ընդգծել է Կովկասի կարևորությունը ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ աշխարհի հաար: Նրա խոսքով, հակամարտության լուծման ճանապարհները բարդ են. «Սա իրականում շատ վտանգավոր միջավայր է ձեր մի քանի հարևանների պատճառով։ Կցանկանայի, որ այս հարցին ԱՄՆ-ն ավելի մեծ ուշադրություն դարձներ։ Կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով և երկու խնդրահարույց երկրներով հարավից։ Կարծում եմ, որ դրսից ԱՄՆ-ի ներկայությունն ավելացնում է տարածաշրջանային անվտանգությունը, քանի որ մենք սահմանափակված չենք աշխարհագրական առումով»,- հայտարարել է նա: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com