Պաշտոնական Բաքուն սկսել է ՏԻՄ և պետական այլ օրգաններ հիմնել Ղարաբաղում

Ազատության Azatutyun

Պաշտոնական Բաքուն սկսել է տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ) և պետական այլ օրգաններ հիմնել Ղարաբաղում` իր վերահսկողության տակ անցած տարածքներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ադրբեջանի կառավարությանը: Ըստ հաղորդագրության, կառավարության ղեկավար Ալի Ասադովը այսօր մի շարք որոշումներ է ստորագրել` հանձնարարելով մինչև մարտի 1-ը Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններին առաջարկներ ներկայացնել այդ տարածքների վերականգման, ինչպես նաև պետական մարմինների ստեղծման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ: Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե նախատեսում է ազատագրված տարածքների վերակառուցման ու զարգացման եռամյա ծրագիր իրագործել` 2022-25 թվականների ընթացքում: https://www.azatutyun.am/a/31077428.html #Լուրեր