Բողոքի ցույց ՀՀ կառավարության շենքի դիմաց

Yerevan Daily

ՀՀ կառավարության շենքի դիմաց շարունակվում է Բուհ չընդունված դիմորդների ու նրաց ծնողների բողոքի ցույցը: Ցուցարարները պահանջում են հանդիպում ՀՀ Կրթության նախարարության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն խնդիրը՝ կապված հայտերի հետ: Ցուցարարները դժգոհում են ընդունելության քննությունների արդյունքներից, գնահատման համակարգից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ ՄԻՊ գրասենյակ կոլեկտիվ դիմում է ներկայացրել 56 քաղաքացի, ինչպես նաև անհատական բողոք է ներկայացրել 13 քաղաքացի: Նշենք, Այս տարի ընդունելության քննության հայտադիմումի կարգի համաձայն, գերակայությունը տրվում է առաջին հայտին: #Yerevan #Armenia #News #Armnews #Armenianews #YerevanDaily #Հայաստան #Հայաստան #Լուրեր #Լուրեր #նորություններ #նորություններ