ԲԴԽ անդամի թափուր տեղի ընտրության համար ներառվել է երեք դատավորի անուն

Ազատության Azatutyun

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թափուր տեղի ընտրության համար ներառվել է Վճռաբեկ դատարանի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Գոռ Հակոբյանի, Ստեփան Միքայելյանի անունները: ԲԴԽ պաշտոնական կայքէջը հայտնում է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի: «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին», - ասված է հաղորդագրությունում:   https://www.azatutyun.am/a/30741107.html #Լուրեր