Երկրաշարժ Եղեգնաձորից 20 կմ հյուսիս-արևմուտք
Ազատության Azatutyun
Այսօր` ժամը 19:14-ին, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
https://www.azatutyun.am/a/30811682.html
#Լուրեր