Գեղարքունիքի մարզում 2 ԱԹՍ է խոցվել, հաղորդում է ՊՆ-ն

Ազատության Azatutyun

Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:   Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ևս Հայաստանի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են ադրբեջանական կողմի ևս մեկ ԱԹՍ:     https://www.azatutyun.am/a/30930391.html #Լուրեր