Ակցիայի մասնակիցները մինչև երեքշաբթի վերջնաժամկետ տվեցին Փաշինյանին՝ հրաժարական տալու համար
Ազատության Azatutyun
Ցուցարարները մինչև երեքշաբթի օրը վերջնաժամկետ տվեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հրաժարական տալու համար:
«Մենք որևէ պայմանավորվածություն, որևէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ», - հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանը նշեց, որ կարող են քննարկել միայն երկու հարց՝ վարչապետի հրաժարականի օրը և ժամը, ու «խոստանալ, որ ֆիզիկական հաշվեհարդար ժողովուրդը իր հետ չի տեսնելու»:
Նշենք, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» անցումային շրջանի վարչապետի թեկնածուն ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն է։
https://www.azatutyun.am/a/30985500.html
#Լուրեր