Անցած երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել

Ազատության Azatutyun

Ապրիլի 23-ին և 24-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը: ՊՆ-ն հաղորդում է, որ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները, նշված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:   https://www.azatutyun.am/a/31220957.html #Լուրեր