Եվրամիությունն անընդունելի է համարում հրադադարի խախտումները Ղարաբաղում

Ազատության Azatutyun

Եվրոպական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև հրադադարի շուրջ ձեռքբերված բոլոր երեք համաձայնությունների տապալումը: Այդ մասին ԵՄ հայտարարությունը տեղադրված է կառույցի պաշտոնական կայքէջում:  «Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ  հրադադարի շուրջ կայացած համաձայնություններին՝ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և դրա շուրջ շարունակվում են, ստացվում են նոր հաղորդագրություններ խաղաղ բնակչության վրա հարձակումների մասին»,- ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ  Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոյի հրապարակած հայտարարությունում: Եվրոպական միությունը հակամարտող կողմերին հիշեցնում է խաղաղ բնակիչների անվտանգությունը միջազգային մարդասիրական օրեքներով երաշխավորելու վերաբերյալ ստանձնած պարտավորության մասին:   Եվրոպական միությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:  https://www.azatutyun.am/a/30918463.html #Լուրեր