ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 525 հազարը
Ազատության Azatutyun
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 29 միլիոն մարդ, մահացածների թիվը գերազանցել է 525 հազարը: Այդ տվյալները հրապարակել է Johns Hopkins-ի համալսարանը:
Անցած կիրակի օրը Միացյալ Նահանգներում գրանցվել է 3 հազար 133 նոր ախտահարում, ընդ որում 3 հազար 37 հիվանդների մոտ հայտնաբերվել է վիրուսի այսպես կոչված «բրիտանական տարբերակը»:
Ամերիկացի առաջատար համաճարակաբան, կորոնավիրուսի հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական, դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ նահանգներում տեղական իշխանությունները պարտավոր են խստորեն հետևել դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի կատարմանը:
Նա ասել է, որ երկրում հնարավոր կլինի թուլացնել կարանտինի ռեժիմը միայն այն դեպքում, եթե օրական գրանցվող ախտահարումների թիվը 10-ը հազարից քիչ կլինի:
https://www.azatutyun.am/a/31141247.html
#Լուրեր
#Կորոնավիրուս