Մեկ շաբաթում շփման գոտում հրադադարը խախտվել է 300 անգամ, արձակվել է 3000 կրակոց. Արցախի ՊՆ

Ազատության Azatutyun

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման  գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 3 հազար կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:   https://www.azatutyun.am/a/30822392.html #Լուրեր