Ռուսաստանի ԱԻՆ-ի օգնությամբ Ղարաբաղում վերականգնվել է 38 տուն

Ազատության Azatutyun

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հսկողությամբ Ռուաստանից ստացված շինանյութով Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ վերականգնվել է 38 բնակելի շենք:  «Մասնագետները պարբերաբար ստուգումներ են իրականացնում, վերանորոգումը կատարվում է Ռուսաստանից՝ որպես մարդասիրական օգնություն բերված  շինանյութով»,- հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի մամլո ծառայությունը:   Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները նաև շարունակում են պարեկություն կատարել Լաչինի միջանցքում, որտեղ հարկ եղած դեպքերում օգնում են վարորդներին, ճանապաարհներից հեռացնում են բնակիչների թողած տեխնիկան և էվակուացնում են մեքենաները:     https://www.azatutyun.am/a/31008917.html #Լուրեր