Ռոհանի․ «2020-ը Իսլամական Հանրապետության պատմության ամենածանր տարիներից մեկն է»
Ազատության Azatutyun
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` խոսքով 2020 թվականը Իսլամական Հանրապետության ողջ պատմության ամենածանր տարիներից մեկն է։ Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է այսօր հեռարձակված հեռուստաուղերձի ընթացքում։
Ըստ Ռոհանիի` Իրանում ծագած ճգնաժամի հիմնական պատճառները երկուսն են՝ կորոնավիրուսի համաճարակը և ԱՄՆ կողմից կիրառվող պատժամիջոցների խստացումը։ «2018-ին մեկնարկած տնտեսական ճնշումը սաստկացել է։ Այսօր մեր սիրելի երկիրը երբևէ կիրառված թերևս ամենաուժեղ ճնշմանն է բախվել», - հայտարարել է Ռոհանին։
https://www.azatutyun.am/a/30694933.html
#Լուրեր