Պորտուգալիայում այսօրվանից թուլացնում են կարանտինը
Ազատության Azatutyun
Պորտուգալիայում սկսել են աստիճանաբար թուլացնել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված երկրորդ կարանտինը: Այսօրվանից արտոնվել է սրճարանների և ռեստորանների բացօդյա հատվածների, թանգարանների, մարզասրահների, տոնավաճառների և ոչ պարենային խանութների աշխատանքը:
Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվել է 823 հազար 355 հիվանդ, մահացել է մոտ 16 հազար 680 հիվանդ:
Իշխանությունները հայտնել են, որ եթե համավարակի հետ կապված իրավիճակի կայունացումը շարունակվի՝ երկու շաբաթից կբացվեն կինոթատրոնները, առևտրի խոշոր կենտրոնները և ոչ կենսական նշանակության այլ հիմնարկները:
https://www.azatutyun.am/a/31187982.html
#Լուրեր