Ռուսաստանը մոբիլիզացիոն կենտրոն է տեղակայելու Վերին Լարսում

Ազատության Azatutyun

Վլադիկավկազից ստացված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանը Հյուսիսային Օսիայում՝ Վերին Լարսի անցակետում կտեղակայի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կենտրոն, հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունը: Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանին երեք օրում գոյացել է մոտ երկու հազար ավտոմեքենաների հերթ: Ոտքով սահմանն անցնելու արգելք դեռ չկա: Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելու նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից հետո տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ՝ հիմնականում արական սեռի չափահաս քաղաքացիներ, սկսել են հեռանալ երկրից: Ավտոմեքենաների կիլոմետրանոց հերթեր են դեպի Ղազախստանի և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետեր տանող ավտոճանապարհներին: Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանից զորակոչիկների զանգվածային արտագաղթի մասին լուրերը չափազանցված են: https://www.azatutyun.am/a/32054173.html

Source: azatutyun.am