Ադրբեջանական կողմը հայտնում է զոհերի մասին

Ազատության Azatutyun

Հայկական կողմի հետ «փոխհրաձգության հետևանքով» ադրբեջանական կողմը ևս զոհեր ունի, հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ առանց կոնկրետ թիվ ներկայացնելու։ Ըստ Բաքվի՝ «հաղորդում է ստացվել Հայաստանից Լաչինին այլընտրանքաին ճանապարհով զենք-զինամթերքի տեղափոխման մասին, ինչը ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել և ստուգել մեքենաները»։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե հրաձգություն է սկսվել, երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունեն։ Արցախից հայտնել են երեք զոհի և մեկ վիրավորի մասին։ Ադրբեջանական կողմը նաև ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության ուշադրությանն է ներկայացրել առ այն, որ «եռակողմ հայտարարության կետերը պետք է կատարվեն անվերապահորեն և ամբողջությամբ»։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ միակ ճանապարհը, որը կարող է օգտագործվել Ադրբեջանից Ղարաբաղի տնտեսական շրջանի և Հայաստանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության համար, Ստեփանակերտ-Լաչին ճանապարհն է, որը արդեն երեք ամիս է՝ փակ է։   https://www.azatutyun.am/a/32300136.html

Source: azatutyun.am