Զոհեր Ուկրաինայի արևմուտքում սկիզբ առած ջրհեղեղի հետևանքով

Ազատության Azatutyun

Առնվազն երեք մարդ է զոհվել Արևմտյան Ուկրաինայում սկզիբ առած լայնածավալ ջրհեղեղների հետևանքով։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ` տարերային աղետը լուրջ վնասներ է պատճառել երկրի արևմուտքում գտնվող միանգամից չորս մարզերում։ Reuters-ի տեղեկություններով` աղետի գոտում  շուրջ 5 հազար բնակելի կառույց և ավելի քան 180 գյուղ կա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը ջրհեղեղների գոտուց ավելի քան 800 մարդ է տարհանել։ Վերջին տարիներին Ուկրաինայի արևմուտքում ջրհեղեղների թվի զգալի աճ է նկատվում, ինչն, ըստ բնապահպանների, տարածաշրջանում նկատվող անխնա անտառահատումների հետևանք է։   https://www.azatutyun.am/a/30690367.html #Լուրեր