Կիևի պնդմամբ՝ Ռուսաստանը օկուպացված տարածքների բնակիչներին մոբիլիզացնում է Ուկրաինայի դեմ կռվելու համար
Ազատության Azatutyun
«Սեպտեմբերի 19-20-ը Դոնի Ռոստովի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ռուսաստանցի 105 զինվորականի դի։ Պատրաստվում են շուտով ընդունել զոհվածների ևս 200 մարմիններ»,- այսօր ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը։
Նրա խոսքերով՝ ռուսական բանակը մարդկային ուժի կորուստները լրացնելու նպատակով շարունակում է օկուպացված տարածքների բնակիչներին պարտադրողաբար զորակոչել Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Իսկ մասնավոր ընկերության ներկայացուցիչները Լուգանսկի կալանավայրում բանտարկյալներին հավաքագրելու անհաջող փորձեր են կատարում։
https://www.azatutyun.am/a/32048271.html
Source: azatutyun.am