Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա

Ազատության Azatutyun

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: «Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում», - նշված է հաղորդագրությունում:   https://www.azatutyun.am/a/30870427.html #Լուրեր