Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է, նախնական տվյալներով կա մեկ վիրավոր, հայտնում է ԼՂ ԱԻՊԾ-ն

Ազատության Azatutyun

Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր, հայտնում է Արցախ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։ «Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ», - ասված է տարածած հաղորդագրությունում։ https://www.azatutyun.am/a/30930216.html #Լուրեր