Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 260 հա տարածք

0
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ավարտում են ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի հյուսիսային հատվածում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից: Ինժեներական աշխատանքների ոջ ընթացքում խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 260 հա տարածք, շուրջ 100 կմ ճանապարհ, 434 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8600 պայթուցիկ առարկա: Ականազերծման աշխատանքների ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկակական համալիրները, որոնք թույլ են տալիս լեռնային տեղանքում ու եղանակային բարդ պայմաններում ապահովել ականազերծման աշխատանքների բարձր տեմպը:
0