Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Ազատության Azatutyun

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: «Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը», - հաղորդում է ՌԴ ԱԽ-ը։ «Կողմերը վերահաստատել են բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով խնդրի կարգավորմանը հասնելու հանձնառությունը», - նշում է ՌԴ Անվտանգության խորհուրդը պաշտոնական հաղորդագրությունում, հավելելով՝ հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու՝ Ռուսաստանի նախաձեռնությունների իրագործման շրջանակներում։ https://www.azatutyun.am/a/30891237.html #Լուրեր