Նախագահը հանդիպումներ կունենա Լիլիթ Մակունցի և Էդմոն Մարուքյանի հետ

Ազատության Azatutyun

Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, հայտնում է նախագահի աշխատակազմը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ  Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին հայտարարեց՝ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրում է հանդիպման։ Երեկ՝ մարտի 12-ին նախագահի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որում ասվում էր՝ վաղը, մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի, հայտնում է նախագահի աշխատակազմը: Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից հրավերը «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն են ընդունել, «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել: https://www.azatutyun.am/a/31148860.html #Լուրեր