Մոլդովայում նախագահական ընտրություններում հաղթել է Սանդուն
Ազատության Azatutyun
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է եվրոպամետ դիրքերից հանդես եկող Գործողության և համերաշխության կուսակցության թեկնածու Մայա Սանդուն:
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրական տեղամասերից ստացված բոլոր արձանագրությունները և հրապարակել է հաղորդագրությումն, որի համաձայմն, Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 57.75 տոկոսն, իսկ Դոդոնը վաստակել է քվեների 42.25 տոկոսը:
Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 52.78 տոկոսը:
Երկրորդ փուլը նշանակվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած առաջին փուլի արդյունքներով բոլորից շատ քվեներ են ստացել երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Դոդոնը և ընդդիմադիր Սանդուն, ով 3.5 տոկոսով առաջ է անցել մրցակցից:
https://www.azatutyun.am/a/30952537.html
#Լուրեր