Տաջիկստանում նախագահական ընտրություններ են

Ազատության Azatutyun

Տաջիկստանում կիրակի օրը մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկելու իրավունք ունեցող հինգ միլիոն քաղաքացի ընտրություն է կատարում հինգ թեկնածուների միջև։ Նրանց թվում է նաև երկրի անփոփոխ առաջնորդ Էմոմալի Ռախմոնը: Տաջիկստանի նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով։ 2016 թվականին փոփոխված Սահմանադրության համաձայն` Ռահմոնը, ում իշխանությունը աչքի է ընկնում ավտորիտար գործելաոճով, կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում այնքան, որքան կամենա: https://www.azatutyun.am/a/30887144.html #Լուրեր