Էրդողան. «Թուրքիան իր իրավունքները կպաշտպանի Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում»
Ազատության Azatutyun
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կդիմի բոլոր հնարավոր քայլերի Սև ծովում, Էգեյան ծովում և Միջերկրական ծովում երկրի շահերը երաշխավորելու համար:
Ելույթ ունենալով 11-րդ դարում Մանազկերտում Բյուզանդիայի նկատմամբ սելջուկ թուրքերի տարած հաղթանակի կապակցությամբ, Էրդողանն Անկարայի գործընկերներին հորդորել զերծ մնալ սխալներից, որոնք կարող են աղետաբեր լինել:
«Թուրքիան իր իրավունքները կպաշտպանի Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում, մենք չենք զիջի, մենք կստանանք այն, ինչ մեզ է պատկանում, մենք օտարի սեփականությունը, տարածքը կամ ինքնխանությունը խլելու ցանկություն չունենք»,- ասել է Էրդողանը և ավելացրել.- «Մենք մեր իրավունքները կպաշտպանենք բոլոր միջոցներով՝ այդ թվում ռազմական, քաղաքական և տնտեսական: Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում սթափվել և խուսափել աղետաբեր սխալներից»:
Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ թուրքերը հետազոտական նավ են ուղարկել Միջերկրականի վիճելի տարածք, որտեղ, ենթադրաբար, կան գազի մեծ պաշարներ:
Ֆրանսիան Միջերկրականում զորավարժություններ է սկսել Իտալիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ:
Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններն էլ սրվել են Լիբիայում Թուրքիայի գործողությունների հետևանքով:
Գերմանիան հանդես է եկել Անկարայի և Աթենքի բանակցություններում միջնորդելու նախաձեռնությամբ:
https://www.azatutyun.am/a/30804039.html
#Լուրեր