Ծառուկյանը մտավ ԱԺ նիստերի դահլիճ, ելույթ է ունենում
Ազատության Azatutyun
Կեսօրին Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ներկայացրեց ԱԺ ամբիոնից:
Լրագրողների հարցին, թե ինչ ելույթ է պատրաստել, Ծառուկյանն արձագանքեց՝ երբեք ելույթ չի պատրաստում, «ինչ որ կա՝ ասում է»:
Ապա ԲՀԿ առաջնորդը մոտեցավ ամբիոնին և սկսեց ելույթը:
Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ:
https://www.azatutyun.am/a/30673300.html
#Լուրեր