Կորոնավիրուսը Հայաստանում. նոյեմբերի 24

Yerevan Daily

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 813 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 127 522-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2002 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Նոյեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 507 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2509-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 3845 է, ընդհանուր առողջացածներինը՝ 98 944, փաստացի բուժվողներինը՝ 26 069 (մեկ օրում նվազել է 3062-ով): Մեկ օրում արվել է 1977 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 490 370 թեստ: