Գերմանիան աստիճանաբար թուլացնելու է կարանտինի սահմանափակումները
Ազատության Azatutyun
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ իշխանությունները մտադիր են հաջորդ շաբաթվանից աստիճանաբար թուլացնել կարանտինի սահմանափակումները, սակայն կվերապահեն հարկ եղած դեպքում դրանք անմիջապես վերականգնելու իրավունքը:
Ռեժիմը հնարավոր կլինի մեղմել այն դեպքում, երբ 100 հազար բնակիչների հաշվով մեկ շաբաթում կգրանցվի կորոնավիրուսի 50-ից ավելի քիչ դեպք:
«Քաղաքական գործիչների խնդիրն է խոհեմությամբ անել հետագա քայլերը, պետք է թուլացնել սահմանափակումները՝ չկորցնելով նվաճումները, Եվրոպայում կան վատ հաշվարկված գործողությունների արդյունքում պանդեմիայի վրա հասած երրորդ ալիքի օրինակներ: Չխաբվենք, այդ վտանգը մեզ էլ է սպառնում, չմոռանանք այդ մասին»,- ասել է կանցլերը:
Անգելա Մերկելի խոսքով, եթե ապագայում իրավիճակը չվատթարանա՝ աստիճանաբար կարտոնվի ռեստորանների, թանգարանների և մարզական կենտրոնների աշխատանքը:
Բարեհաջող ընթացքի դեպքում կարանտինի թուլացումների հաջորդ փուլը կիրականացվի ապրիլի 22-ից:
https://www.azatutyun.am/a/31133077.html
#Լուրեր
#Կորոնավիրուս