Կրեմլում չգիտեն, թե ղարաբաղյան խնդրում ինչ առաջխաղացման մասին է խոսում Թրամփը

Ազատության Azatutyun

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում «գրանցվել է լավ առաջընթաց»: «Մենք դեռ չգիտենք, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը»,- ասել է Պեսկովը: Այսօր ավելի վաղ նա հավաստիացրել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է հակամարտությունը կարգավորելու գործընթացը խաղաղ հուն վերադարձնելու համար: Պեսկովի խոսքով, նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:  https://www.azatutyun.am/a/30909490.html #Լուրեր