«Ադրբեջանի հիմնական հույսը վարձկաններն են»

Yerevan Daily

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ այսօրվա ընթացքում որեւէ նշանակալի դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: «Այսօր առավոտից թշնամու զորքերն ու ահաբեկչական խմբավորումները տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողություններ հիմնականում փոքր խմբերով՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում՝ նաեւ օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը։ Խոսելով Պաշտպանության բանակի կողմից գերեվարված երկրորդ վարձկան-ահաբեկչի մասին, ՊՆ ներկայացուցիչը նշել է․ «Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաեւ այն մասիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, եւ հիմնական հույսը մնացել են այս վարձկանները: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին #yerevan #yerevandaily #Armenia #Armenianews #news #Artsakh