Crew Dragon տիեզերանավը երեկ բարեհաջող վայրէջք է կատարել
Ազատության Azatutyun
Իլոն Մասկի հիմնադրած և առաջնորդած SpaceX մասնավոր ընկերության Crew Dragon տիեզերանավը շաբաթ օրն անջատվել է միջազգային տիեզերակայանից և երեկ վայրէջք է կատարել Մեքսիկական ծոցում:
Crew Dragon-ի անձնակազմի անդամներ Բոբ Բենկենը և Դագ Հարլին երկու ամիս են մնացել միջազգային տիեզերակայանում:
«Ես մեծ հավատացյալ չեմ, բայց աղոթում էի վայէջքի հաջողության համար»,- խստովանել է Մասկը:
Աստղնավորդ Դագ Հարլին ասել է, որ ինքն ու Բոբը տարիներ շարունակ աշխատել են այս ծրագիրն իրականությոն դարձնելու համար և հիմա չափազանց ուրախ են:
«Սա թերևս ամբողջ աշխարհի համար է նվաճում, գիտեք, հիմա դժվար ժամանակներ են, քիչ ես լսում լավ լուրեր, այս մեկը լավ լուր է Երկիր մոլորակի համար»,- ասել է Իլոն Մասկը:
2011 թվականից սկսած՝ երբ դադարեցվեց «շաթլների» ծրագիրը, ամերիկացիները ռուսական հրթիռներով են մեկնել տիեզեք, սակայն շնորհիվ Իլոն Մասկի մասնավոր ընկերության ստեղծած հրթիռների և տիեզերանավերի, այդ կախվածությունը վերացել է:
https://www.azatutyun.am/a/30764144.html
#Լուրեր