Ուկրաինան արգելում է իր մարզիկներին մրցել ռուսաստանցիների և բելառուսների հետ

Ազատության Azatutyun

Ուկրաինայի կառավարությունը երկրի մարզիկներին արգելել է մրցել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների հետ: Այդ մասին հայտարարությունն իր Տելեգրամ-ալիքում հրապարակել է Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աֆրո-ուկրաինական ծագումով մարզիկ Ժան Բելենյուկը:  Ուկրաինական սպորտի պաշտոնյաները պարտավորվում են մրցումներից հետ կանչել երկրի մարզական պատվիրակույուններին: Ենթադրվում է, որ խոսքը ոչ թե ուկրաինական դրոշի ներքո հանդես եկող անհատ մարզիկների, այլ հավաքականների մասին է: Ռուսաստանի և Բելառառուսի հավաքականների մասնակցությունն օլիմպիադաներին այսօրվա դրությամբ արգելված է:  Շաբաթներ առաջ Ուկրաինայի կառավարության անդամ Օլեգ Նեմչինովը հայտարարել է, թե ընդունվելիք որոշումը տարածվելու է ուկրաինացի բոլոր մարզիկների վրա: «Պրոտոկոլային որոշում է, մասնակցելու ենք միայն այն մրցումներին, որտեղ ռուսաստանցիներ չկան»,- ասել է Նեմչինովը:  Միջազգային օլիմպիական կոմիտեն քննադատել է այդ նախաձեռնությունը, հայտարարելով, որ այն միայն վնաս կհասցնի ուկրաինական սպորտին:  ՄՕԿ-ը որպես կանոն արգելում է պետություններին միջամտել մարզական ֆեդերացիաների աշխատանքին և համարում է, որ կառավարությունները չպետք է որոշումներ կայացնեն  միջազգային մրցաշարարերին մարզիկների մասնակցության վերաբերյալ:   https://www.azatutyun.am/a/32363635.html

Source: azatutyun.am