Ջո Բայդենի կորոնավիրուսի ստուգման պատասխանը բացասական է

Ազատության Azatutyun

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի վերջին ստուգման պատասխանը բացասական է: Նա այլևս չի պահպանի ինքնամեկուսացման խիստ կաոնները: Այդ մասին այսօր հայտնել է նախագահի բժիշկ Քևին Օ՝Քոննորը:  Բայդենի մոտ կորոնավիրուսի ստուգումը հուլիսի 21-ին է դրական եղել, ինչից հետո նա ինքնամեկուսացվել է:  Օ՝Քոննորի խոսքով, նախագահը հինգ օր ընդունել է Paxlovid տեսակի դեղամիջոց: Բայդենը ևս 10 օր դիմակ է կրելու, երբ նրա մոտ կլինեն այլ մարդիկ:  Բայդենը թեթև է տարել կորոնավիրուսը: Ըստ Օ՝Քոննորի, նրա մոտ բարդություններ չեն նկատվել,  կարանտինի պայմաններում նա ամբողջ ծավալով է աշխատել:  https://www.azatutyun.am/a/31962506.html

Source: azatutyun.am