ՊԲ-ն հաղորդում է, որ Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է նաև ռազմական ավիացիա

Ազատության Azatutyun

Հայաստանի պաշտպանության բանակը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես, ըստ ՊԲ-ի,  Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր Ադրբեջանը կիրառել է նաև ռազմական ավիացիա: «ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների», - ասված է հաղորդագրությունում: Այսօր ավելի վաղ Հայկական միասնական տեղեկատվության կենտրոնը հաղորդեց, ադրբեջանական կորուստների վերաբերյալ վերջին տվյալներն։ Ըստ այդմ խոցվել է ևս 3 աթս, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ   Պաշտոնական Բաքուն իր ռազմական կորուստները, այդ թվում՝ մահացած զինծառայողների անուններ կամ թիվ չի հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե դա այս պահին «ռազմական գաղտնիք է»։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր: Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։   https://www.azatutyun.am/a/30892521.html #Լուրեր