Մոսկվան պնդում է, որ չի դիմել այլ երկրներում գտնվող զորակոչիկներին ուժով Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով

Ազատության Azatutyun

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե չի դիմել Վրաստանի, Ղազախստանի և որևէ այլ երկրի իշխանություններին՝ այնտեղ ապաստանած ռուսաստանցի զորակոչիկներին Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով:    «Պաշտպանության նախարարությունը մասնակի զորահավաքի իրականացման շրջանակներում ուրիշ պետություններին չի դիմել ռուսաստանցիներին ուժով Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով, նման հնարավորություն չի ծրագրել և չի ծրագրում»,- ասվում է պաշտպանական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում: Մասնակի զորահավաքի մասին նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 21-ի հրամանագրից հետո տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվում են այլ երկրներ: Ռուսաստանի որոշ բնակավայրերում տեղի են ունենում զորահավաքի դեմ բողոքի ակցիաներ:  https://www.azatutyun.am/a/32054418.html

Source: azatutyun.am