Պուտինը շնորհավորեց Բայդենին նախագահ ընտրվելու կապակցությամբ

Ազատության Azatutyun

ԱՄՆ նախագահական ընտրություններից վեց շաբաթ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց դեմոկրատական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։ Կրեմլի փոխանցմամբ, Պուտինը Բայդենին դիմել է հատուկ ուղերձով, որում ասվում է, թե «երկու երկրները պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները և աշխատեն աշխարհի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների կարգավորման վրա»: Պուտինը Բայդենին հաջողություն է մաղթել և ուղերձում նշել է, որ պատրաստ է համագործակցել նրա հետ:   Երեկ ԱՄՆ Ընտրիչների կոլեգիայի անդամներից 306-ը Բայդենի օգտին է քվեարկել, իսկ 232-ը՝ Թրամփի օգտին: Հաղթանակի համար պահանջվել 270 գումարած 1 քվե: Պաշտոնական Մոսկվան նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի քանի առիթներով ընդգծել է, որ հաղթող թեկնածուին կշնորհավորի արդյունքների պաշտոնական վավերացումից հետո: Ենթադրվում է, որ Բայդենը Թրամփի համեմատությամբ Ռուսաստանի նկատմամբ կիրականացնի առավել կոշտ քաղաքականություն:   https://www.azatutyun.am/a/31001631.html #Լուրեր