Դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը` ապօրինի ճանաչել Քոչարյանի հրամանագիրը
Ազատության Azatutyun
Այսօր Վարչական դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ, հայտնում է ՀԱԿ իրավական հարցերով ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
«Վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը», - գրել է Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում։
Ջհանգիրյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում էր առ ոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որով զրկվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:
https://www.azatutyun.am/a/31061726.html
#Լուրեր
#Իրավունք