Արցախի ԱԺ-ն դիմել է ՀՀ, ՌԴ և Իրանի իշխանություններին կոչով` ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա
Ազատության Azatutyun
Արցախի Ազգային Ժողովը կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում, ապա և ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն: Այս մասին ասված է Արցախի ԱԺ-ի հայտարարության մեջ:
Կոչ է արվում նաև ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար։
https://www.azatutyun.am/a/30887344.html
#Լուրեր