Լուկաշենկոն վաղը կմեկնի Բաքու

Ազատության Azatutyun

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղը՝ ապրիլի 13-ին, կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկօրյա այցի ընթացքում տեղի կունենա երկու հանդիպում: Դրանցից առաջինը ոչ պաշտոնական բնույթ է կրելու: Ալիևը և Լուկաշենկոն կքննարկեն ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների և երկկողմ ռազմավարական համագործակցության հարցերը: Երկրորդ և հիմնական հանդիպումը տեղի կունենան չորեքշաբթի օրը՝ նախ՝ սահմանափակ թվով բանակցողների, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների բոլոր անդամների մասնակցությամբ: «Հիմնականում ուշադրություն է տրվելու երկու երկրների առևտրատնտեսական փոխգործության և համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու խնդիրներին, նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում»- հայտնել է Լուկաշենկոյի մամլո ծառայությունը: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ 2020 թվականին Ադրբեջանը դարձել է Բելառուս նավթ փոխադրող այլընտրանքային հիմնական մատակարարն այն բանից հետո, երբ ռուսական ընկերությունները միառժամանակ դադարեցրել են առաքումները: Լուկաշենկոյի և Ալիևի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Մինսկում 2018 թվականին: Այդ հանդիպման արդյունքում Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեն և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կնքել են համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագրեր: https://www.azatutyun.am/a/31199356.html #Լուրեր