ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը

Ազատության Azatutyun

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ ՊԵԿ-ը հաղորդում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացված հսկողության արդյունքում Գերմանիայից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 100 բլոտտեր: Թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ի.Բ.-ն: Վերջինս կալանավորվել է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:   https://www.azatutyun.am/a/30980224.html #Լուրեր