Վրաստանը հույս ունի դրական դեր ստանձնել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում

Ազատության Azatutyun

Վրաստանը հույս ունի դրական դեր ստանձնել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, այսօր հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Այդ դժվարին և ցավոտ հակամարտության պայմաններում Վրաստանը վերստին մնում է կայունության կղզյակ, որտեղ շարունակվում են կովկասցիների միջև համերաշխության և համակեցության ավանդույթները։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք դրական դեր ստանձնել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, որը պարտադիր է բոլոր երեք երկրների զրագացման համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։ https://www.azatutyun.am/a/30924158.html #Լուրեր