Մայք Փոմփեոն կոչ է արել կողմերին իրականացնել հրադադարի պայմանավորվածությունները

Ազատության Azatutyun

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին իրականացնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և դադարեցնել թիրախավորել քաղաքացիական շրջանները ինչպիսիք Գյանջան և Ստեփանակերտն են։ «Մենք ափսոսում ենք մարդկային կորուստների համար և շարունակում հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը», - ամերիկյան դիվանագիտության ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում ։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր: Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ https://www.azatutyun.am/a/30890887.html #Լուրեր