Կրեմլը ԼՂ հակամարտության կողմերին կրկին կոչ է անում դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների
Ազատության Azatutyun
Կրեմլը կրկին կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ։
«Մենք շարունակում ենք ծայրաստիճան մտահոգությամբ հետևել իրավիճակին, և կարծում ենք, որ հակամարտող կողմերը պետք է դադարեցնեն կրակը և անցնեն բանակցությունների», - ասել է նախագահ Պուտինի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը հիշեցրել է Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև արտգործնախարարների համատեղ հայտարարությունները, նշել, որ «շատ ակտիվ դիվանագիտական ջանքեր են գործադրվում՝ ամենաբարձր մակարդակով»:
«Ռուսաստանը ջանքերը կենտրոնացնում է՝ օգնելու կողմերին դադարեցնել արյունահեղությունը և սկսել խնդրի քաղաքական ու դիվանագիտական կարգավորումը», - ասել է Պեստովը, պնդելով, թե «դժվար է պատկերացնել ավելի ակտիվ քայլեր, քան իրականացվում են ներկայում»։
https://www.azatutyun.am/a/30878772.html
#Լուրեր