Ադրբեջանական կողմը հայտնում է 2 զոհի և 5 վիրավորի մասին

Ազատության Azatutyun

Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ այսօր Թովուզի ուղղությամբ` հայ-ադրբեջանական տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանական բանակն ունի 2 զոհ և 5 վիրավոր: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:  «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել», - գրել էր ՊՆ խոսնակն իր ֆեյսբուքյան էջում: Նրա փոխանցմամբ` հայկական կողմից կորուստներ չկան: https://www.azatutyun.am/a/30722142.html #Լուրեր